Թարս ծառերը․ շիլաշփոթ

Մի անտառում կար մի ծառ, որը իր ընկեր ծառերին իր թարս հարցերով   ձանձրացնում էր։  Իսկ գիտե”ք ինչն էր ձանձրալի։ Ձանրալի էր, քանի որ  ոչ ոք չէր կարողանում պատասխանել  իր հարցերին և չորանում էր։ Մարդիկ էլ գալիս էին կոտրում, փչացնում էին ձանձրացած և չորացած ծառերին, իսկ ծառերը գանգատվում էին, որ մարդիկ իրենց չեն խնամում։ Օրինակ՝ նա հարցնում  էր․ -Ինչո՞ւ արմատը ծառ ունի կամ ինչո՞ւ արմատը մեզ ունի, ինչո՞ւ ճյուղը ծառ ունի կամ մեզ ունի, ինչո՞ւ տերևը ճյուղ ունի։

Նա շատ դժվար  հարցեր էր ասում։  Եվ մի անգամ նա գնաց ուրիշ անտառ և սկսեց նոր հարցեր մտածել։  Նա եկավ իր տուն և իր ընկերոջը ասաց․

-Ինչո՞ւ արևին ծառեր են պետք։

Իր ընկերը ձանձրացավ , չորացավ և հեռացավ տեսադաշտից։ Եվ նա գնաց նորից ուրիշ անտառ։ Նա էլ չէր գնում իր անտառ և այս անտառի  ծառերիներ իր ձանձրալի հարցերը տալիս։ Իր թարս հարցերի պատճառով ամբողջ անտառը չորացավ, և մարդիկ սկսեցին քիչ-քիչ ծառերին փչացնել՝ ծառերից պատարաստելով խրճիթներ, կամուրջներ։ Ծառերը հետո իմացան, թե ինչո՞ւ էր այդ ծառը տարօրինակ և միշտ այդաքան թարս հարցեր տալիս, որովհետև իրեն տնկել էր Ինչուիկը, ով գուլպաները թարս էր հագնում։ Հիմա երբ անտառում մի նոր ծառ էր աճում, մյուսները վախենում էին․ որ թարս ծառի նման չսկսի թարս հարցեր տալ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *